Վահե Վարդանյանը նահատակված ջավախեցիների թվում է։ Ծնվել է Աշտարակի Նոր Եդեսիա գյուղում: Վահեն ծառայում էր Ջաբրայիլում, ուներ սերժանտի կոչում, ծառայության ընթացքում իր փորձը և գիտելիքները փոխանցում էր նորակոչիկներին՝ ուսումնական գումարտակում։
Զոհվել է սեպտեմբերի 28֊ին, Ջաբրայիլի ուղղությամբ, հակառակորդի գրոհը ճնշելու ժամանակ, չլսելով «նահանջ» հրամանը ու կռվելով մինչ վերջին շունչը։
Խոնարհվում ենք հիշատակիդ առաջ՝ Հերոս տղա, խիզախությանդ մասին դեռ դարեդար է խոսվելու, խոնարհվում ենք նաև առյուծածին մորդ առջև, որովհետև իր Ամենաթանկին տվեց Հայրենիքին