Շտապ. Ինչ է այս պահին կատարվում Գյումրիում

Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել։ Մարդիկ վախից մինչ այս պահը դրսում են։ Մի շարք գյուղեր հոսանքազրկված են, կա հեռախոսային կապի խնդիր։ Այդ մասին գրում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը։

Գյումրիում ցնցումները խուճապ են առաջացրել, գրում է galatv.am-ը։

«Ցնցումն այնքան ուժեղ էր, որ պահարաններից իրերը թափվեցին։ Հասկացանք որ դուրս ենք գալու։ Երկարատև էին ցնցումները։Մի պահ անգամ հոսանքն անջատվեց»,- պատմում են գյումրեցիները։