Առավոտյան աղոթք. Տիրոջ օրհնությամբ և ողորմությամբ բարի և անփորձանք օր ամենքիս

Լուացուեցե՛ք, մաքրվեցե՛ք, իմ աչքի առաջ ձեր չ ար արարքները թոթափեցեք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցեք բարի՛ք գործել, արդ արությո՛ւն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք:

Եկե՛ք խոսենք իրար հետ, – ասում է Տէրը, – եթե ձեր մեղքերը կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները.

Իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս .․․ Եսայու մարգարէութիւնը 1.16-20

Բարի լույս. Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ բարի և անփ որձանք օր ամենքիս: ԱՄԵՆ