Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է ինքն իր վրա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին: