ՈՒՂԻՂ. Մասիսի քաղաքապետարանում լարված իրավիճակ է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք: Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան: