Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք հատվածում, հայտնեց Հայաստանի ԱԻՆ-ը։ Դա Վրաստանի տարածքում է։
Ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Դա է պատճառը, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Վրաստանի ԱԻՆ-ը հայտնեց, որ էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղում՝ 6.2 մագնիտուդով։
Ֆեյսբուքի օգտատերերը գրում են, որ Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել։ Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հաղորդում է, որ մի շարք գյուղեր հոսանքազրկված են, կա հեռախոսային կապի խնդիր։