Լրագրող Անի Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին շրջափակված է Մասիսի համայնքապետարանը: Մասիսի նախկին ավագանու անդամ Էդուարդ Մարգարյանը ձեռնառումբով մտել է շենք, կրակում է ոստիկանների վրա: Փակվել է քաղաքապետի սենյակում: ԱԱԾ աշխատակիցները փորձում են վնասազերծել տվյալ անձին»:
Փոխքաղաքապետը հայտնել է, որ անձը որևէ պահանջ չի ներկայացրել, հավանաբար ոչ սթափ վիճակում է։