Oragir.news-ն այս անգամ կանդրադառնա արտակարգ իրավիճակների նախարարար Արմեն Փամբուխչյանի՝ 2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը, որը ներկայացրել է 2022 թ․-ի մայիսի 25-ին։ Փամբուխչյանը նախարար է նշանակվել 2020 թ․-ի դեկտեմբերի 28-ին։
Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է 2017 թ․-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ձեռք բերած բնակարանը։ Տարեսկզբի համար հայտարարգրել է 2 մարդատար ավտոմեքենա, որոնցից մեկը՝ 2005 թ․-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենան, նա ձեռք է բերել 2018 թ․-ի փետրվարին, իսկ 2020 թ․-ի հունիսին ձեռք է բերել 2007 թ․-ի արտադրության LAND ROVER մակնիշի ավտոմեքենան։
Տարեվերջին այս մեքենաները վաճառվել են, առաջինը՝ 1մլն 680 հազար դրամով, իսկ երկրորդը՝ 4 մլն 450 հազար դրամով։ Փոխարենը 2021 թ․-ին Փամբուխչյանը 7 մլն դրամով ձեռք է բերել 2009 թ․-ի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։
Թանկարժեք իրեր ավանդներ, փոխառություններ նախարարը չի հայտարարագրել։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 7 մլն 309 հազար դրամ, միաժամանակ հայտարարագրել է 3 100 հազար դոլար, 2,500 եվրո և 1 մլն 350 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են 18մլն 200հազար դրամ, որից 16 մլն 150 հազար դրամը արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված աշխատավարձն է, 1 մլն 500 հազար դրամը և 550 հազար դրամը՝ համապատասխանաբար Ամերիա բանկից և Յունիբանկից ստացված փոխատությունները։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 9մլն 64 հազար դրամ և 550 հազար դրամ։ Տարվա ընթացքում կատարված ծախսերի հայտարարագրում Փանբուխչյանը հայտարարագրել է 2 մլն դրամ, որոնք վարկերի մարմանն ուղղված վճարումներն են։