
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք հատվածում։
Օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: