Էդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել՝ Փաշինյանի հետ քննարկելու նրա հրաժարականը

Քաղաքական-հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրավոր դիմել է վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում Ղազարյանը հրապարակել է դիմումը՝ մանրամասներ ներկայացնելով.

«Օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով»։