Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։
Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում օգոստոսի 17-ին եւ օգոստոսի 18-ին, հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։