«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանի, նրա 4–ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդի սգո սրահում։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Քույրերի եւ 5-ամյա տղայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։ Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4-ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։ 28-ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում։
Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։