Հույս ունեմ, որ ապագայում պետական մարմինների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սոցցանցում գրել է․

«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ պատճառեց։ Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:

Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»։