«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4–ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։
NEWS.am–ի տեղեկություններով, 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում։
Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։