Աղցան, որը պետք է պատրաստել Վալենտինի օրը

Բաղադրիչներ

1. Եղերդակ – 2 փունջ
2. Պինդ պանիր – 150 գ
3. Նուռ – 1/2 հատ
4. Ընկույզ – 50 գ
5. Ձիթայուղ – 4 ճ/գ
6. Խնձորի քացախ – 1 ճ/գ
7. Մեղր – 1 ճ/գ
8. Մանանեխ – 1 թ/գ
9. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Եղերդակը և պանիրը կտրատել, ավելացնել նռան հատիկները:

2. Չոր տապակի մեջ լցնել ընկույզը, տապակել, անյուհետև խոշոր կտրատել: Խառնել եղերդակի, պանրի և նռան հատիկների հետ:

3. Փոքր ամանի մեջ խառնել ձիթապտղի յուղը, քացախը, մեղրն ու մանանեխը, համեմել աղով և սև պղպեղով։ Աղցանին ավելացնել սոուսը և խառնել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am