
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը քաղաքացու դի այդ թվում մեկ երեխա)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։