Հայաստանում սգո օր կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, կառավարությունից ասացին, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար փրկարարական աշխատանքների ավարտից հետո: