Եթե մի քիչ տեղյակ լինեինք մեր արժեքներից, ապա կիրակի օրով փակ կլինեին բոլոր շուկաները… Քիչ թէ շատ իրեն քրիստոնյա համարող մարդը այդ ժամին որևէ եկեղեցում Սուրբ Պատարագի կմասնակցեր. Ատոմ քահանա Ասատրյան

Ատոմ քահանա Ասատրյանը գրում է. «Եվ իրավ, եթե մի քիչ տեղյակ լինեինք մեր արժեքներից, ապա կիրակի օրով փակ կլինեին բոլոր շուկաները և քիչ թէ շատ իրեն քրիստոնյա համարող մարդը այդ ժամին որևէ եկեղեցում Սուրբ Պատարագի կմասնակցեր, այն էլ ինչ օր… Աստվածածնի վերափոխման տոնին, որ հստակ ապացույց է մեզ խոստացված հարության… Ողորմի Աստված զոհվածների հոգին, հարազատներին և մեզ բոլորիս համբերություն»: