«Սուրմալուի» պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյա մասնակից էր

Լրագրող Սուրեն Արենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուրմալուի պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյա մասնակից էր և մեր Չարբախի բնակիչներից»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։