«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:
61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ եւ այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։
«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- ասաց համագյուղացին:
Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։