«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով կա 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Նիկոլ Փաշինյանը «Սուրմալու» է ժամանել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սուրմալու» առևտրի կենտրոն է ժամանել, որի տարածքում երեկ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել։ Վարչապետին դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։