Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցական ուղերձում:

« Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»։