Կանգնեցրեք այս զվարճանքը, ձեր հայերի ոսկորների վրա եք պարում, Հայաստանում ողբերգություն է, ինչո՞ւ եք այստեղ․ Երիտասարդ աղջիկը փորձում է ամոթանք տալ համերգի մասնակիցներին (տեսանյութ)

Մինչ Հայաստանում միմյանց են հաջորդում ողբերգական իրադարձությունները, Երեւանում փլատակների տակ փնտրում հնարավոր տուժածներին` քաղաքի մյուս մասում տոնախմբություն է, որը դադարեցնելու կոչը մնացել է անարձագանք։

«Կանգնեցրեք այս զվարճանքը, դուք ձեր տղաների ոսկորների վրա եք պարում, Հայաստանում ողբերգություն է, ինչո՞ւ եք այստեղ։ Դուք չեք ամաչո՞ւմ, չէ որ հայ եք»։

Երիտասարդ աղջիկը փորձում է ամոթանք տալ Այսօր «Երազ» զբոսայգում տեղի ունեցող համերգի եկած զանգվածին, սակայն ի պատասխան ստանում է միայն ծիծաղ եւ վիրավորական արտահայտություններ:

Ձայն բարբառո հանապատի․․․

Նվագախումբը «Տիտանիկ» — ի վրա շարունակում է իր համերգը։