Երևանի մետրոյի Սասունցի Դավիթ կայարանում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիներին հորդորում են լքել մետրոյի կայարանը` նշելով, որ ահազանգ կա։ Թե ինչ ահազանգի մասին է խոսքը, մետրոյի կայարանում չեն հստակեցրել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Թե երբ և ումից է եղել ահազանգը, մամուլի խոսնակը տեղեկություն չուներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը: Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են կեղծ ահազանգեր հնչում, թե մետրոպոլիտենի կայարաններում և ստրատեգիական նշանակության այլ տարածքներում ռումբ կա տեղադրված։