«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշեց, որ այս պահին պայթյունի վայրչում իրականացվում են հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն: