Երեկվա պյուրեն երբեք չեմ թափում և ահա թե ինչու

Սերուցքով և կարագով կարտոֆիլի խյուսը համեղ ուտեստ է, երբ այն նոր ես եփում։ Սառչելուց հետո, սակայն, կարտոֆիլը վերածվում է անհամ գնդիկի, որը դժվար է ուտել։ Բայց դե, պետք չէ այն դեն նետել։

Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչ պատրաստել երեկվա կարտոֆիլի պյուրեից։

Նրբաբլիթներ

Եթե հոգնել եք քաղցր նրբաբլիթներից, ապա կարտոֆիլով և որևէ աղի միջուկով բարակ բլիթները հիանալի նախաճաշ կլինեն: Հատկապես եթե արդեն ունեք կարտոֆիլի պյուրե, մնում է խառնել բաղադրիչները և տապակել բլիթները թավայի մեջ։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

• 300 գ կարտոֆիլի պյուրե
• 250 գ ալյուր
• 250 մլ կաթ
• 3 ձու
• 5 ճ.գ. արեւածաղկի ձեթ
• 3 ատամ. սխտոր
• աղ՝ ըստ ճաշակի
• 20 գ կանաչի

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿ

1. Խյուսը խառնել կաթի հետ։ Ավելացնել ձու, ալյուր և աղ։ Խմորը հունցում ենք մինչև հարթ լինի, կարող եք օգտագործել բլենդեր և լցրեք խմորի մեջ 5 ճ գ արեւածաղկի ձեթ։
2. Մաքրեք սխտորը և անցկացրեք մամլիչով: Խմորի մեջ ավելացրեք սխտորը և տաքացրեք թավան։
3. Թավային կարագ քսեք, վրան դրեք խմորը։ Տապակեք նրբաբլիթները յուրաքանչյուր կողմից մինչև ոսկեգույն դառնալը:

Բարի ախորժակ