Ցավոտ իրականություն.
Աժդահակ Կիրակոսյանի մայրը՝ տիկին Վալյան, սովորություն չուներ որդուն ասելու՝ տուն արի: Երբ տղան ուշանում էր, զանգում էր ու ասում. «Աժդահակ, Դավիթաշեն, I թաղամաս….»: Ասում էր իրենց տան հասցեն, և քիչ անց Աժդահակը տանն էր:
Աժդահակի մարմինը փնտրելու ծանր օրերին, մի անգամ տիկին Վալյան վերցնում է հեռախոսը, հավաքում որդու համարն ու խենթացած գոռում. «Աժդահա´կ, Դավիթաշեն, I թաղամաս… »։
Այդ օրը Աժդահակի մարմինը տուն բերեցին: Նոյեմբերի 14-ն էր…
Patum