Домой Հայաստան Սենսացիա. Հայտնի է, թե ինչու փակվեց ArmNews-ը

Սենսացիա. Հայտնի է, թե ինչու փակվեց ArmNews-ը

0
Սենսացիա. Հայտնի է, թե ինչու փակվեց ArmNews-ը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը: Մինչ պաշտոնական հայտարարությունը, աշխատակիցներին արդեն իրազեկել էին, որ ArmNews հեռուստաընկերությունն ու Tert.am-ը մարտի 1-ից կդադարեցնեն գործունեությունը: Չնայած ընկերության տարածած հայտարարության մեջ չի նշվում, սակայն կոլեկտիվին ասել են, որ իշխանությունները խոչընդոտեցին, որ վաճառքի գործարք չկայանա:

Հայտարարության մեջ ասված է. «Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին»: Բանն այն է, որ «Քառյակ մեդիան» ցանկացել է որոշ բաժնեմասի սեփականության իրավունքը պահպանել, ինչն էլ հնարավորություն կտար քաղաքական կուրսը որոշակիորեն պահպանել և հավատարիմ մնալ ընդդիմադիր գործելաոճին:

«Քառյակ մեդիայի» հիմնադիրներն են ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, իսկ սեփականատերը Միքայել Մինասյանն է: Ի դեպ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մինասյանը որոշ դադարից հետո կրկին հայտ է ներկայացնելու»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here