ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, համակիրների, ֆեդերացիայի անդամների հետ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու հաղթանակներով վերադարձող հայ շախմատիստներին։ Սերժ Սարգսյանին ուղեկցում են նաև /Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու երկրպագուներ։
Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ հայ շախմատիստներից լավ խաղի էին սպասում, բայց նրանք բոլոր սպասումներից ավելի լավ են հանդես եկել և երկիրը արժանապատվորեն ներկայացրել մեծ մարզական միջոցառմանը։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 19 միավորով գրավել է երկրորդ տեղը։