Էրիկի հարսանիքը Երևանի ամենաթանկ զվարճանքի վայրերից մեկում է

ԻԱյսօր երգիչ Էրիկի հարսանեկան արարողության օրն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հյուրերը կարճ տեսանյութեր են հրապարակում համացանցում արդեն հանդիսության վայրից․ կադրերից պարզ է դառնում, որ Էրիկն իր հարսանիքը կազմակերպել է Երևանի ամենաթանկ զվարճանքի վայրերից մեկում, որ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի հարևանությամբ և նման է ծովափի։