Պատիվ ունեմ ներկայացնելու… Սամսոն Ռաչիկի Ամարյան. Զոհվել է Հոկտեմբերի 10-ին Ջրականում

Սամսոն Ռաչիկի Ամարյան ծնվել է Սյունիքի մարզի քաղաք Գորիսի գյուղ Ակներում, 1988 թ. նոյեմբերի 15-ին։

Հաճախել է Ակների միջնակարգ դպրոց 1-7-րդ դասարանները սովորել տեղի դպրոցում: 2001 թ. տեղափոխվել է քաղաք Սիսիան որտեղ էլ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2006 թ. անցել է պարտադիր զինվորական ծառայության ԼՂՀ Ստեփանակերտի ՑՈՐ զորամասում:

2009 թ. ընդունվել Սիսիանի դոսաֆում, որպես պայմանագրային զինծառայող: Զուգահեռ աշխատել և սովորել է Սիսիանի ագրարային համալսարանում։ Ծառայությունը շարունակել է Նորավանի 37564զ/մ-ում, որպես կապի ջոկի հրամանատար։

2020 թ. Մարտի 13-ին ՊՆ նախարար Դ. Տոնոյանի կողմից արժանացել է <Անբասիր ծառայության համար> 1-ին աստիճանի մեդալի:

Սամսոնը ամուսնացած չէր: Մասնակցել է 44 օրյա պատերազմին, զոհվել է Հոկտեմբերի 10-ին Ջրականում: Հետմահու արժանացել է մարտական ծառայության մեդալով:

Հավերժ հիշատակ

Պատիվ ունեմ ներկայացնելու

Սարգիս Մաթևոսյան