Երեկ հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիս քաղաքից էր.նա 44-օրյա պատերազմի մասնակից էր

Երեկ հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը:

Փոխհամայնքապետի փոխանցմամբ՝ Արշալույս Հովհաննիսյանն ամուսնացած էր և ուներ մեկ անչափահաս երեխա:
Արշալույս Հովհաննիսյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից էր:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, հանկարծամահ էր եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը: