Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի այսպես կոչված մի նախարար՝ Հայկ Խանումյանը, էսօր գնացել ա Աղավնո ու հրահանգել, որ դուրս գան գյուղից մինչև օգոստոսի 25-ը, որ Բերձորն Աղավնոյի հետ հանձնեն Ադրբեջանին։
Բերձորի հանձնումը հետագայում բերելու ա ողջ Արցախի ու Սյունիքի հանձնմանը։ Արցախը կտրելու ա Հայաստանից։
Արցախը մեր կարիքն ունի։ Դիմադրենք, իրար հետ լինենք, ոչ մի բան էլ չի հանձնվի, բացի դավաճաններից։
Վիդեոյում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ա, որը, չենթարկվելով դավաճանների հրամաններին, դեռևս պահում ա գյուղը։ Բայց ինչքա՞ն պահի․ բոլորս իրա հետ լինենք, էլի կպահի»։