ՌԴ-ն վերջապես խելքի է եկել, ու սկսել է հասկանալ, որ այս տարածաշրջանում անկախ նրանից ՀՀ-ն իր համար ինչպիսի դաշնակից է, թուրքն իր համար դաշնակից չէ ոչ մի պարագայում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով, դատելով Փաշինյանի` կառավարության նիստում օգոստոսի 4-ին ունեցած ելույթի շեշտադրումներից, շատ հավանական է, որ ՌԴ-ն Հայաստանին լուրջ երաշխիքներ է տվել, և այս լկտի պահվածքի շարունակվելու դեպքում, հայկական կողմը կարող է թշնամուն շատ կոշտ պատասխանել։
Վարդանովի կարծիքով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Թուրքիային ուղղակի պետք չէ, նրանց ավելի շատ անհրաժեշտ է Լաչինի միջանցքը։ «Իրեն պետք է ամբողջականա Արցախը և թուրքը մեծ առումով չգիտի ռուսները այնտեղ օսեթական սցենարով կաշխատե՞ն, թե՞՝ ոչ։ Ավելին, թուրքն ուզում է ռուս խաղաղապահների տեղաշարժը վերահսկի Լաչինով, պետք եղած դեպքում շրջափակի, իր ազդեցության տակ պահի», — ասել է բանախոսը:
Անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը` Վարդանովը նշել է, որ այն հնարավոր է նաև թուրքական դիվանագիտական խաղերն են` Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։