Դավիթ Վահանի Վարդանյան։
Ծնվել է 2002թ ապրիլի 8֊ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։
Սովորել է Արմավիրի թիվ 4 րդ դպրոցում։ Դպրոցի հետ զուգընթաց զբաղվել է քիքբոքսով։
2020թ օգոստոսի 11֊ին զորակոչվել է Պարտադիր Զինվորական ծառայության Եղնիկներում։
Մեկ ամսվա ծառայող էր Դավիթը երբ սկսել է չարաբաստիկ պատերազմը։
Դավիթը պատերազմի օրերին եղել է առաջնագծում, կռվել քաջի պես։
Աստծո կամոք Դավիթը անցավ իրեն բաժին հասած պատերազմը ողջ-առողջ եվ պատերազմից հետո տեղափոխվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կարմրաքար կոչվող զորամաս։
Կարծես ամեն բան լավ էր, սակայն 2022 թվ մայիսի 28֊ին, հերթական ծառայությունը իրականացնելիս, Դավիթը վիրավորվում է հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Երկար ժամանակ արնաքամ լինելուց հետո տեղափոխվում է հիվանդանոց, սակայն բժիշկները Դավիթի կյանքը փրկել չեն կարողանում։
Հավերժ հիշատակ
Սարգիս Մաթևոսյան